17.03.2020|
00:10
Այն, ինչ այսօր կատարվում է քաղաքական ու հասարակական տիրույթում, հետևանք է հեղափոխության ժամանակ ներդրված ոչ դրական պրակտիկայի: Մարդկանց, սոցիալական ցանցերի օգտատերերի ու, առհասարակ, քաղաքացիների վերաբերմունքը քաղաքական երևույթների, դեմքերի նկատմամբ, այն է՝ նրանց փառաբանելը, սրբերի շարքում դասելը, հայհոյելը, սև ու սպիտակի բաժանելը 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակից են սկիզբ առել ու չեն լքում մեզ: